Իրանը քննադատել է ՄԱԿ-ի լռությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i44266-Իրանը_քննադատել_է_ՄԱԿ_ի_լռությունը
Շաբաթ օրը, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ և դեսպան Ղոլամհոսեյն Դեհղանին կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին հղած բողոքի նոտաներում նշել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խումբն իր վրա է վերցրել անցած հինգշաբթի օրն Իրաքում ուխտավորների դեմ իրականացված արյունալի հարձակման պատասխանատվությունը: «Իրանի կառավարությունն ու ժողովուրդն իրենց ամբողջ ջանքն ի գործ են դնելու` ԻԼԻՊ-ի և ահաբեկչական այլ խմբերի ոչնչացման ուղղությամբ». ասված է բողոքի նոտաներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2016 04:12 Asia/Tehran
  • Իրանը քննադատել է ՄԱԿ-ի լռությունը

Շաբաթ օրը, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ և դեսպան Ղոլամհոսեյն Դեհղանին կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին հղած բողոքի նոտաներում նշել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խումբն իր վրա է վերցրել անցած հինգշաբթի օրն Իրաքում ուխտավորների դեմ իրականացված արյունալի հարձակման պատասխանատվությունը: «Իրանի կառավարությունն ու ժողովուրդն իրենց ամբողջ ջանքն ի գործ են դնելու` ԻԼԻՊ-ի և ահաբեկչական այլ խմբերի ոչնչացման ուղղությամբ». ասված է բողոքի նոտաներում:

Համաձայն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Դեհղանին  ընդգծել է, որ Իրանը ՄԱԿ-ից ակնկալում է  դատապարտել հարձակումը: Նա Անվտանգության խորհրդից պահանջել է իրագործել ահաբեկչության դեմ պայքարի իր առաքելությունը:

«Ահաբեկչական վերջին դեպքը և Սիրիայում, Իրաքում ու աշխարհի այլ կետերում հազարավոր անմեղ մարդկանց կյանքը խլած նման այլ հարձակումներ, հիշեցնում են ահաբեկչութան դեմ պայքարում ազդեցիկ քայլեր ձեռնարկելու մեր  պատասխանատվության մասին»,- նշված է ՄԱԿ-ում Իրանի դեսպանի ու ներկայացուցչի նոտայում:

Անցած հինգշաբթի օրը Բաղդադի հարավում՝ Բաբել նահանգի կենտրոն Ալ-Հելե քաղաքի «Ալ-Շումլի» տարածքի մի բենզալցակայանում վառելիք փոխադրող ավտոմեքենայի պայթյունի հետևանքով նահատակվեցին ու վիրավորվեցին  շուրջ 100 ուխտավորներ: 

Զոհերի մեծ մասն իրանցի ուխտավորներ էին:

Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻԼԻՊ ահաբեկչական խումբը: