Իրանի սահմաններում սպանվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը
https://parstoday.ir/hy/news/iran-i44542-Իրանի_սահմաններում_սպանվել_է_ԻԼԻՊ_ահաբեկչական_խմբավորման_պարագլուխներից_մեկը
ԻԻՀ անվտանգության նախարարը հայտարարել է, որ երկրի սահմաններում սպանվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2016 07:47 Asia/Tehran
  • Իրանի սահմաններում սպանվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը

ԻԻՀ անվտանգության նախարարը հայտարարել է, որ երկրի սահմաններում սպանվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի երեկոյան, Սեյեդ Մահմուդ Ալավին հայտարարել է, որ Իրանի անվտանգության ուժերի զգոնության շնոհիվ հաջողվել է չեզոքացնել   ԻԼԻՊ-ի պարագլուխներից՝ Աբուայեշե Քորդիին:

Նա հավելել է, որ Իրանի անվտանգության ուժերը վերահսկում են երկրի սահմանները:

Նշելով, որ Իրանի ժողովրդի միասնականությունը թշնամիների դավադրությունների ձախողման գլխավոր պատճառն է, Ալավին  ասել է.«Իսլամական հեղափոխությունն ունի բազում թշնամիներ, սակայն Իրանի   ժողովրդի միասնությանը  շնորհիվ, բոլոր դավադրությունները չեզոքացվել են»:

Կարևորելով հասարակության բարոյականությունը,նա նշել է, որ Իրանում իսլամական հեղափոխության շնորհիվ հասարակության մեջ տարածվեց իսլամի մարգարեի մշակույթը: