Իրան.«Սաուդացիներն անկարող են Սիրիայում ցամաքային հարձակում իրականացնել»
Իրանի իսլամական հեղափոխության Պահակազորի գլխավոր հրամանատարի խոսքերով , սաուդացիները Սիրիայում ցամաքային հարձակում իրականացնելու կարողություն ու համարձակություն չունեն :
Գեներալ -մայոր Մոհամմեդ Ալի Ջաաֆարին հավաստել է.-«Հավանաբար սաուդացիները կփորձեն օդային տարածքով և ԱՄՆ-ի և այլոց սարքավորումների միջոցով , քայլեր ձեռնարկել Սիրիայի բանակի ու ժողովրդի դեմ ահաբեկիչների դիրքերն ամրապնդելու համար , սակայն նման քայլեր ապարդյուն են լինելու , քանզի Սիրիայի բանակն ու ժողովուրդը վճռակամ են իրենց հայրենիքը պաշտպանելու հարցում» :
Սաուդյան Արաբիան եմենական ուժերի հետ բախումներում խնդիրների առջև է հայտնվել , փետրվարի սկզբին հայտարարել է , որ ցամաքային ուժեր է գործուղելու Սիրիա : Թուրքիան աջակցել է այդ որոշմանը :