Լարիջանին զգուշացրել է միջուկային համաձայնության խախտման հետևանքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i44764-Լարիջանին_զգուշացրել_է_միջուկային_համաձայնության_խախտման_հետևանքների_կապակցությամբ
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի խոսքերով, Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրն այն հարցը չէ, որի կողքից հեշտությամբ է անցնելու ԻԻՀ-ը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Նոյեմբեր 30, 2016 12:21 Asia/Tehran
  • Լարիջանին զգուշացրել է միջուկային համաձայնության խախտման հետևանքների կապակցությամբ

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի խոսքերով, Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրն այն հարցը չէ, որի կողքից հեշտությամբ է անցնելու ԻԻՀ-ը:

Չինաստանի Fonix  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Ալի Լարիջանին Իրանի դեմ կիրառվող շրջափակումների հավանական երկարաձգումը միջուկային համաձայնության խախտում է որակել, ասելով.-«Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը ոչ թե երկկողմ համաձայնություն է, այլև միջազգային մասշտաբով հաստատված համաձայնություն, որի արդյունավորման գործում անհերքելի դեր են ունեցել աշխարհի վեց կարևոր երկրներ ՝ ներառյալ Չինաստանը»:

«Իրանի իսլամական խորհրդարանը մի օրենք է ընդունել, համաձայն որի այն դեպքերում , երբ որևէ երկիր չի ցանկանում կատարել իր հանձնառությունները, իսլամական հանրապետությունը կարող է պատասխան  քայլերի մասին որոշում ընդունել».-նշել է Լարիջանին: 

Իսլամական խորհրդարանի նախագահի հավաստմամբ, Թեհրանը կատարել է միջուկային համաձայնության հետ կապված իր պարտականությունները, սակայն եթե մյուս կողմը փոխի իր ճանապարհը, ապա Իրանը ևս համապատասխանաբար փոխելու է իր գործելակերպը:

Լարիջանին սխալ է գնահատել Միջին Արևելքում ,  մասնավորապես Սիրիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քայլերն, ասելով.-«Նրանք այսօրգիտեն, որ Սիրիայի ճգնաժամը չունի ռազմական լուծում և պետք է փորձել գտնել քաղաքական լուծում»:

Անդրադառնալով Եմենի ռմբակոծման շարունակմանը, Լարիջանին նշել է.-«Եմենում կանանց ու երեխաների կոտորածը հարց չէ, որը հանարավոր լինի մոռացության մատնել : Դա մնալու է Եմենի ժողովրդի մտքում»: