Բրիտանիան սատարում է Իրանի հետ առևտրական հարաբերությունների ամրապնդմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i45043-Բրիտանիան_սատարում_է_Իրանի_հետ_առևտրական_հարաբերությունների_ամրապնդմանը
Բրիտանիայի ԱԳ նախարարի հայտարարությամբ, այդ երկիրը սատարում է Իրանի հետ առևտրական հարաբերությունների ամրապնդմանը և միջուկային համաձայնությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2016 14:48 Asia/Tehran
  • Բրիտանիան սատարում է Իրանի հետ առևտրական հարաբերությունների ամրապնդմանը

Բրիտանիայի ԱԳ նախարարի հայտարարությամբ, այդ երկիրը սատարում է Իրանի հետ առևտրական հարաբերությունների ամրապնդմանը և միջուկային համաձայնությանը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն, ուրբաթ օրը Chatham House հաստատությունում ունեցած ելույթում, Բորիս Ջոնսոնն ասել է.-«Իրանի հետ համաձայնությունը ճիշտ հունով է ընթանում : Պետք է կարևորել գործընթացի դրական կողմը»:

Ջոնսոնի խոսքերով, Իրանի հետ առևտրական հարաբերությունները չափազանց կարևոր են , իսկ առևտրական զարգացումը մեկն է այն ձեռքբերումներից, որոնք առկա են Իրանի և Բրիտանիայի հարաբերություններում: 

Բրիտանիայի վարչապետ ՝ Թերեզա Մեյն ավելի վաղ հայտնել էր Իրանի և Վեցյակի միջև միջուկային համաձայնությանն իր աջակցությունը: