Զարիֆ. Իմպերիալիզմի շրջանը ավարտին է հասել
https://parstoday.ir/hy/news/iran-i45220-Զարիֆ._Իմպերիալիզմի_շրջանը_ավարտին_է_հասել
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը Նոր Դելիում Հնդկաստանի մտավորականների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Կարևոր է գիտակցել, որ ԱՄՆ-նն այլևս գերտերություն չէ և իմպերիալիզմի շրջանը ավարտին է հասել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2016 04:09 Asia/Tehran
  • Զարիֆ. Իմպերիալիզմի շրջանը ավարտին է հասել

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը Նոր Դելիում Հնդկաստանի մտավորականների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Կարևոր է գիտակցել, որ ԱՄՆ-նն այլևս գերտերություն չէ և իմպերիալիզմի շրջանը ավարտին է հասել»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իրաք ու Աֆղանստան ներխուժելն ու այդ երկրների բռնազավթումը ծայրահեղականության ու ահաբեկչության տարածման պատճառ դարձան»:

«Բոլորը պետք է գիտակցեն, որ ահաբեկչության հովանավորումը որևէ մեկին շահ չի բերելու»,-հայտարարել է Զարիֆըբ:

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Ծայրահեղականությունը որևէ երկրով չի սահմանափակվում, քանի որ տարածվում է սոցիալական ցանցերի միջոցով և այլևս հնարավոր չէ  այն պահել Իրաքի, Սիրիայի և կամ որևէ այլ երկրի սահմաններում»:

Զարիֆը Հնդկաստան է ուղևորվել` «Ասիայի սիրտը» համաժողովինմասնակցելու համար:

Աֆղանստանին օժանդակելու համար Փենջաբ նահանգի Արմիսթար քաղաքում գումարված համաժողովին մասնակցում են ավելի քան 30 երկրներ, այդ թվում` ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Իրանը, Պակիստանը, Չինաստանը, Արաբիան, Էմիրությունները, Թուրքիան և Աֆղանստանի ասիական հարևանները: