Իրանը և Չինաստանը կարևորել են Համատեղ քայլերի ծրագրի իրագործման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i45391-Իրանը_և_Չինաստանը_կարևորել_են_Համատեղ_քայլերի_ծրագրի_իրագործման_անհրաժեշտությունը
ԻԻՀ և ՉԺՀ ԱԳ նախարարները հայտարարել են, որ Համատեղ քայլերի ծրագիրը ստորագրած երկրները պետք է հարգեն այն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2016 08:15 Asia/Tehran
  • Իրանը և Չինաստանը կարևորել են Համատեղ քայլերի  ծրագրի իրագործման անհրաժեշտությունը

ԻԻՀ և ՉԺՀ ԱԳ նախարարները հայտարարել են, որ Համատեղ քայլերի ծրագիրը ստորագրած երկրները պետք է հարգեն այն:

 

Այսօր առավոտյան Պեկին է ժամանել Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի գլխավորած քաղաքա-տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը: Նախարար Զարիֆը Պեկինում հանդիպել  ու բանակցել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ:

Նշելով ,որ  համաձայնագիրը ստորագրած բոլոր երկրները պետք է հարգեն այն, Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները հայտարարել են.«Իրանի իսլամական հանրապետությունը և Չինաստանը  ընդհանուր կողմնորոշում ունեն տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ»:

«Համատեղ ակտի ծրագիրը բազմակողմանի համաձայնագիր է: Այն հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, ուստի չպետք է երկրների ներքին զարգացումներն ազդեն այս փաստաթղթի վրա»,ասել է ՉԺՀ արտգործնախարարը:

Զարիֆը և Ին ընդգծել են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ  մղվող պայքարում Իրանի ու Չինաստանի համագործակցության շարունակման անհրաժեշտությունը: