Իրանի և Ինդոնեզիայի խորհրդարանների նախագահների զրույցը Թեհրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i45430-Իրանի_և_Ինդոնեզիայի_խորհրդարանների_նախագահների_զրույցը_Թեհրանում
ԻԻՀ և Ինդոնեզիայի խորհրդարանների նախագահներն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարի և միջինարևելյան ճգնաժամների կարգավորման համատեքստում իսլամական երկրների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 05, 2016 17:22 Asia/Tehran
  • Իրանի և Ինդոնեզիայի խորհրդարանների նախագահների զրույցը Թեհրանում

ԻԻՀ և Ինդոնեզիայի խորհրդարանների նախագահներն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարի և միջինարևելյան ճգնաժամների կարգավորման համատեքստում իսլամական երկրների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Ինդոնեզիայի խորհրդատվական խորհրդի նախագահ Զուլքիֆլի Հասանի հետ ունռցած զրույցում Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասել է.«Երկու երկրների համոզմամբ տարածաշրջանում ստեղծված ճգնաժամը, որոնք տարբեր երկրներում իրավիճակի լարման պատճառ է դարձել, շահեկան է Իսրայելի համար: Պետք է բանակցային գործընթացների միջոցով կարգավորել այդ ճգնաժամը»:

«Իսլամական երկրները պետք է պայքարեն ահաբեկչական խմբավորումների գործունեության դեմ».նշել է Լարիջանին:

Ինդոնեզիայի խորհրդատվական խորհրդի նախագահի խոսքերով՝ Ինդոնեզիան ցանկանում է  ԻԻՀ-ը տեսնել որպես միջինարևելյան ամենաազդեցիկ երկիր, որը ջանքեր կգործադրի ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանային ճգնաժամի կարգավորման ուղղությամբ:

Զուլքիֆլի Հասանիի հավաստմամբ՝ Ինդոնեզիան ցանկանում է ընդլայնել ջանքերը Ալ-Աղսա մզկիթի ազատագրման և Միանմայի մուսուլմանների պաշտպանության համար: