Իրանի արտգործնախարարի հանդիպումը Պեկինի համալսարանի ռեկտորի հետ
«Տարածաշրջանում ավարտվել է Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի տիրակալության ժամանակաշրջանը»,-ասել է ԻԻՀ արտգործնախարարը:
Երեքշաբթի օրը, Պեկինի համալսարանում հանդիպել են Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու համալսարանի ռեկտոր՝ Լին Ջիան Հուան:
Երեքշաբթի օրը, Պեկինի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, Զարիֆը հավաստիացրել է, որ Խորհրդային միության փլուզումից հետո, Արևմուտքը ենթադրում էր, թե դա հաղթանակ է արևմուտքի համար և ԱՄՆ-ը փորձեց ներկայանալ որպես միակ գերտերություն:
Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ բազում մարտահրավերներ կան իրանցիների համար՝ շրջակա միջավայրից սկսած մինչև ծայրահեղականություն ու ահաբեկչությունը և Չինաստանը որպես կարևոր դերակատար ակտիվ դերակատարություն ունի այս ժամանակաշրջանում:
«Մշակութային ու համալսարանական ծրագրերը կարող են ճանապարհ բացել ծայրահեղականության դեմ պայքարի համար, որովհետև ռազմական կողմնորոշումը չի կարող լուծում լինել խնդիրների կարգավորման համար»,-ասել է Իրանի արտգործնախարարը:
Զարիֆը հավաստիացրել է, որ Չինաստանը որպես գերտերություն հանդես չի գալիս, այլև դրական դերակատարություն ունի համաշխարհային, այդ թվում Սիրիայի հետ կապված հարցերում:
Իրանի արտգործնախարարը նշել է, որ ԻԻՀ-ն ու Չինաստանը միշտ կարևորում են հարաբերությունների ընդլայնումը: