Զարիֆ.«Համատեղ ակտի ծրագրի գործադրումը բխում է ԱՄՆ-ի շահերից»
https://parstoday.ir/hy/news/iran-i45871-Զարիֆ._Համատեղ_ակտի_ծրագրի_գործադրումը_բխում_է_ԱՄՆ_ի_շահերից
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Իրանը միշտ փորձել է միջազգային հանրության օգնությամբ գործադրել Համատեղ ակտի ծրագիրը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 08, 2016 16:01 Asia/Tehran
  • Զարիֆ.«Համատեղ ակտի ծրագրի գործադրումը բխում է ԱՄՆ-ի շահերից»

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Իրանը միշտ փորձել է միջազգային հանրության օգնությամբ գործադրել Համատեղ ակտի ծրագիրը»:

Հինգշաբթի օրը Ճապոնիայի միջազգային հարցերի հետազոտության կենտրոնում ունեցած ելույթում Զարիֆն ասել է.-«Համատեղ ակտի համաձայնությանը հավատարիմ մնալը ԱՄՆ-ի և միջազգային հանրության օգտին է, քանի որ Իրանի դեմ սահմանված շրջափակումները միշտ էլ եղել են ԱՄՆ-ի վնասին»:

«Իրանը դիմադրելով շրջափակումներին կարողացել է տնտեսական ձեռքբերումներ արձանագրել և ապահովել իր անվտանգությունը».ասել է Զարիֆը:

ԻԻ ԱԳ նախարարն հավելել է.-«Համատեղ ակտի ծրագիրը կշարունակվի , քանի որ  դիվանագետները փորձելով բոլոր սխալ տարբերակները, ի վերջո ընտրեցին ճիշտ ուղին»:

Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Հակաահբեկչական պայքարի պատրվակով ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի դեմ իրականացված հարձակումը պատճառ դարձավ, որ ծայրահեղականությունն ավելի տարածվի »:

«Այսօր աշխարհի ժողովուրդները այլևս չեն հանդուրժում գերտերությունների կողմից իրենց պարտադրվող նվաստացումը».-նշել է Զարիֆը: