«Իրանի ռազմավարության հիմքում իսլամական երկրների միասնությունն է».Լարիջանի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը նշել է, որ տարածաշրջանում ԻԻՀ ռազմավարության հիմքն իսլամական երկրների միասնությունը և Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարն է:
Թեհրանում անցկացվող անվտանգության համագումարում, Ալի Լարիջանին ասել է.-«Աշխարհում հարուստ նավթի ու գազի պաշարների առկայությունը, երեք մայրցամաքների միացման վայրը և կարևոր ջրանցքների առկայությունը կարևոր նշանակություն են տալիս Ասիայի արևմտյան հատվածին»:
Լարիջանիի խոսքերով, Իրանի դիրքորոշումը դրված է իսլամական գաղափարախոսության և շիաների ու սուննիների միջև անիրական տարաձայնությունների դեմ պայքարին ուղղված Ասիայի արևմտյան հատվածի մուսուլմանների հզորացման հիմքերի վրա:
Տարածաշրջանային ուժերի կողմից ահաբեկչությունից օգտվելու թույլ տված սխալը տարածաշրջանի անապահովության գործոններից մեկը համարելով, իսլամական խորհրդարանի նախագահն ասել է .-«Այդ մարտավարությունը գործնականում ահաբեկչության տարածման պատճառ է դարձել»:
Լարիջանիի հավաստմամբ, ժողովրդի քաղաքական զգոնության նկատմամբ անուշադրության, տնտեսական թերզարգացման, ծայրահեղական մշակույթի տարածման և գործունյա ուժի բացակայության հետևանքով, Ասիայի արևմտյան հատվածին անապահովություն է պարտադրվել: