Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Կահիրեի եկեղեցում տեղի ունեցած պայթյունը
https://parstoday.ir/hy/news/iran-i46351-Իրանի_ԱԳ_նախարարությունը_դատապարտել_է_Կահիրեի_եկեղեցում_տեղի_ունեցած_պայթյունը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը խստորեն դատապարտել է տասնյակ անմեղ մարդկանց զոհվելու և վիրավորվելու պատճառ դարձած Կահիրեի «Ալ-Աբբասիա» տարածքում գտնվող եկեղեցում տեղի ունեցած պայթյունը և ցավակցել է զոհերի հարազատներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2016 04:10 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Կահիրեի եկեղեցում տեղի ունեցած պայթյունը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը խստորեն դատապարտել է տասնյակ անմեղ մարդկանց զոհվելու և վիրավորվելու պատճառ դարձած Կահիրեի «Ալ-Աբբասիա» տարածքում գտնվող եկեղեցում տեղի ունեցած պայթյունը և ցավակցել է զոհերի հարազատներին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին կիրակի օրն ասել է. «Կրոնական ու պաշտամունքային վայրերը հարձակման ենթարկելը հակասում է բոլոր կրոնների չափանիշներին և քննադատելի է»:

«Ահաբեկիչները Ս. Ծննդյան տոների սեմին քրիստոնյաների դեմ նման  հարձակում իրականացնելով կրկին անգամ ապացուցեցին, որ սանձարձակ ահաբեկչությունը սահման, ազգություն ու կրոն չի ճանաչում»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:

Ղասեմին ընդգծել է. «Ահաբեկչության դեմ պայքարում բոլոր ժողովուրդներն անկախ իրենց ազգային ու կրոնական պատկանելիությունից պիտի միավորվեն»:

Կիրակի առավոտյան Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի «Սանթ Մարք» ղպտի ուղղափառ եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին տասնյակ մարդիկ:

Համաձայն Եգիպտոսի առողջապահության նախարարության տարածած հայտարարության, այս պայթյունի հետևանքով մինչ այժմ զոհվել է 23 և վիրավորվել 49 մարդ:

Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մորսիի պաշտոնազրկումից հետո զինված անձինք բազմիցս հարձակման թիրախ են դարձրել Եգիպտոսի անվտանգության ու ոստիկանության ուժերի աշխատակիցներին, որի հետևանքով այդ  ուժերը մեծ կորուստ են ունեցել: