Ռոհանին պաշտոնապես դիմավորել է Ինդոնեզիայի նախագահին
(last modified Wed, 14 Dec 2016 07:21:35 GMT )
Դեկտեմբեր 14, 2016 10:51 Asia/Tehran
  • Ռոհանին պաշտոնապես դիմավորել է Ինդոնեզիայի նախագահին

ԻԻՀ նախագահը Թեհրանում պաշտոնապես դիմավորել է Ինդոնեզիայի նախագահին:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և Ինդոնեզիայի նախագահ Ջոքո Վիդոդոն չորեքշաբթի առավոտյան դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մասնակցել են երկկողմ բանակցությունների:

Համաձայն այս հաղորդման, տարբեր բնագավառներում երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային համատեղ համագործակցությունների ամրապնդումը և տարբեր ոլորտներում Թեհրան-Ջաքարթա հարաբերություններին թափ հաղորդելն Իրանի ու Ինդոնեզիայի նախագահների և բարձրաստիճան պատվիրակությունների բանակցության առանցքներից են :

Ինդոնեզիայի նախագահն Իրանի բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպման ու բանակցության նպատակով երեքշաբթի երեկոյան բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով ժամանեց Թեհրան:

Ինդոնեզիայի նախագահը Թեհրանում նաև հանդիպում ու զրույց կունենա իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լառիջանիի հետ: