Իրանը և Ինդնեզիան ստորագրել են համագործակցության հուշագրեր
Իրանը և Ինդոնեզիան ստորագրել են էներգետիկայի, ֆինանսական և բանկային ոլորտներում համագործակացության 12 հուշագրեր:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և Ինդոնեզիայի նախագահ Ջոքո Վիդոդոն չորեքշաբթի առավոտյան Թեհրանում ստորագրել են համագործակցության փաստաթղթեր և հուշագրեր:
Ինդոնեզիայի նախագահի հետ ունեցած համատեղ մամլո կոնֆերանսում ԻԻՀ նախագահն ասել է.-«Երկու երկրի համագործակցությունների ընդլայնումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»:
«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին (ՀԳՀԾ) հաջորդող շրջանում պետք է թափ հաղորդել երկու երկրի միջև համագործակցություններին: Իրանը կարող է նավթ, գազ և նավթաքիմիական նյութեր արտահանել Ինդոնեզիա».-ասել է Ռոհանին:
Ջոքո Վիդոդոն ասել է.-«Ինդոնեզիան ընդգծում է, որ Միջին Արևելքի տարածաշրջանի և աշխարհի այլ տարածքների խնդիրները հնարավոր է կարգավորել միայն բանակցությունների միջոցով և առաջարկել է խաղաղ ճանապարհներով լուծել Մյանմայի, Եմենի, Սիրիայի և այլ երկրների ճգնաժամերը»: