ԱՄՆ-ի վերջին քայլը հակասում է ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/iran-i47251-ԱՄՆ_ի_վերջին_քայլը_հակասում_է_ՀԳՀԾ_ին
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Հակաիրանական շրջափակումների երկարաձգումը աշխարհում ԱՄՆ-ի հանդեպ վստահության նվազման պատճառ է դարձել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2016 12:46 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի վերջին քայլը հակասում է ՀԳՀԾ-ին

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Հակաիրանական շրջափակումների երկարաձգումը աշխարհում ԱՄՆ-ի հանդեպ վստահության նվազման պատճառ է դարձել»:

Հասան Ռոհանին հստակեցրել է.«ՄԱԳԱՏԷ-ն պետք է կատարի իր բոլոր հանձնառությունները Համատեղ գործունեության համապարփակ ծրագրի վերաբերյալ։ Կազմակերպություն ներկայացրած տեխնիկական զեկույցները պետք է լինեն անկողմնակալ»: 

«Իրանը միշտ փորձել է իր հարաբերություններն ընդլայնել ՄԱԳԱՏԷ-ի հետ և այդ կազմակերպության կանոնադրության շրջանակներում  կշարունակի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ».ասել է Ռոհանին:

«Համատեղ գործունեության համապարփակ ծրագիրը նպաստել է տարածաշրջանանում համագործակցությունների ամրապնդմանը և հակաիրանական շրջափակումների չեղարկմանը» հավելել է Ռոհանին:

ԻԻՀ նախագահն  ընդգծել է, որ Իրանը հավատարիմ է իր հանձնառություններին և երբեք չի փորձի խախտել ՀԳՀԾ-ը:

Ռոհանին նշել է.«Բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան Համատեղ գործունեության համապարփակ ծրագրին»:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն  ասել է.«ԻԻՀ-ը հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին և կազմակերպությունը ջանում է իրագործել այն»: