Իրանը բողոքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հակաիրանական բանաձևի վավերացման դեմ
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը դատապարտել է այդ կազմակերպության Գլխավոր ասամբլեայում հակաիրանական բանաձևի վավերացումը:
Երկուշաբթի օրը, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ՝ Ղոլամհոսեյն Դեհղանին ասել է.«Իրանում մարդու իրավունքների վիճակի դեմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վավերացված բանաձևը միջոց է լինելու ԻԻՀ ժողովրդի դեմ ճնշում գործադրելու համար»: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը:
Երկուշաբթի օրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վավերացվել է հակաիրանական մի բանաձև, որը հիմնականում հովանավորվում էր Կանադայի կողմից:
Այդ բանաձևը Իրանի իսլամական հանրապետությանը մեղադրում է մարդու իրավունքների և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման մեջ:
Դեհղանին նշել է, որ ցավալի է, որ մարդու իրավունքները ոտնահարող երկիրը հովանավորում է այս բանաձևը:
«Այս բանաձևը անհիմն է: Մի քանի պետություններ քաղաքականացնում են մարդու իրավունքների հարցը: Իրանի ժողովուրդը բազմիցս քվեարկության մասնակցելով, ներքին ու արտաքին ոլորտում որոշել է իր երկրի ճանապարհը»,-ասել է ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը: