Իրանը բողոքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հակաիրանական բանաձևի վավերացման դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i47473-Իրանը_բողոքել_է_ՄԱԿ_ի_Գլխավոր_ասամբլեայում_հակաիրանական_բանաձևի_վավերացման_դեմ
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը դատապարտել է այդ կազմակերպության Գլխավոր ասամբլեայում հակաիրանական բանաձևի վավերացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2016 08:22 Asia/Tehran
  • Իրանը բողոքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հակաիրանական բանաձևի վավերացման դեմ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը դատապարտել է այդ կազմակերպության Գլխավոր ասամբլեայում հակաիրանական բանաձևի վավերացումը:

Երկուշաբթի օրը, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ՝ Ղոլամհոսեյն Դեհղանին ասել է.«Իրանում մարդու իրավունքների վիճակի դեմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վավերացված բանաձևը միջոց է լինելու ԻԻՀ ժողովրդի դեմ ճնշում գործադրելու համար»: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը:

Երկուշաբթի օրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վավերացվել է հակաիրանական մի բանաձև, որը հիմնականում հովանավորվում էր Կանադայի կողմից:

Այդ բանաձևը Իրանի իսլամական հանրապետությանը մեղադրում է մարդու իրավունքների և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման մեջ:

Դեհղանին նշել է, որ ցավալի է, որ մարդու իրավունքները ոտնահարող երկիրը հովանավորում է այս բանաձևը:

«Այս բանաձևը անհիմն է: Մի քանի պետություններ քաղաքականացնում են մարդու իրավունքների հարցը: Իրանի ժողովուրդը բազմիցս քվեարկության մասնակցելով, ներքին ու արտաքին ոլորտում որոշել է իր երկրի ճանապարհը»,-ասել է ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը: