Տարածաշրջանային համագործակցությունների շրջագծում ընդլայնվում են Իրան-Հայաստան հարաբերությունները
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Հայաստան մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է. «Իրանը նպատակ ունի մեծացնել Հայաստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի հետ տնտեսական հարաբերությունների ծավալները»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ուղևորությունը Հայաստան երկկողմ ու տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնման բացառիկ առիթ է ստեղծում, ինչը կարող է տնտեսական լուսավոր հորիզոններ ուրվագծել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին հաջորդած շրջանում և նոր էջ բացել Թեհրան-Երևան համագործակցություններում:
Իրանն ու Հայաստանը բարեկամական կապերի երկար անցյալ ունեն և երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը տարեկան 3 միլիոն 250 հազար դոլար է, որի 3 միլիոն դոլարն Իրանի, իսկ մնացյալ 250 հազար դոլարը Հայաստանի բաժինն է համարվում: Դա ի տես այն բանի երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման համար բազմաթիվ հնարավորություններ գոյություն ունեն և երկու երկրները ձգտում են ընդլայնել համագործակցությունները և նոր բնագավառներ մուտք գործել:
ԻԻՀ նախագահը Երևանում հանդիպելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կստորագրի համագործակցության մի քանի փաստաթղթեր: