Տարածաշրջանային համագործակցությունների շրջագծում ընդլայնվում են Իրան-Հայաստան հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i47635-Տարածաշրջանային_համագործակցությունների_շրջագծում_ընդլայնվում_են_Իրան_Հայաստան_հարաբերությունները
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Հայաստան մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է. «Իրանը նպատակ ունի մեծացնել Հայաստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի հետ տնտեսական հարաբերությունների ծավալները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2016 07:30 Asia/Tehran
  • Տարածաշրջանային համագործակցությունների շրջագծում ընդլայնվում են Իրան-Հայաստան հարաբերությունները

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Հայաստան մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է. «Իրանը նպատակ ունի մեծացնել Հայաստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի հետ տնտեսական հարաբերությունների ծավալները»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ուղևորությունը Հայաստան երկկողմ ու տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնման բացառիկ առիթ է ստեղծում, ինչը կարող է տնտեսական լուսավոր հորիզոններ ուրվագծել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին հաջորդած շրջանում և նոր էջ բացել Թեհրան-Երևան համագործակցություններում:

Իրանն ու Հայաստանը բարեկամական կապերի երկար անցյալ ունեն և երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը տարեկան 3 միլիոն 250 հազար դոլար է, որի 3 միլիոն դոլարն Իրանի, իսկ մնացյալ 250 հազար դոլարը Հայաստանի բաժինն է համարվում: Դա ի տես այն բանի երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման համար բազմաթիվ հնարավորություններ գոյություն ունեն և երկու երկրները ձգտում են ընդլայնել համագործակցությունները և նոր բնագավառներ մուտք գործել:

ԻԻՀ նախագահը Երևանում հանդիպելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կստորագրի համագործակցության մի քանի փաստաթղթեր: