Սիրիայի վարչապետ. Հալեպում արձանագրված հաղթանակով արևմտա-ամերիկյան սադրանքը ձախողեց
https://parstoday.ir/hy/news/iran-i47788-Սիրիայի_վարչապետ._Հալեպում_արձանագրված_հաղթանակով_արևմտա_ամերիկյան_սադրանքը_ձախողեց
Սիրիայի վարչապետը չորեքշաբթի օրն Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Հալեպում ու Սիրիայի ամբողջ տարածքում ահաբեկիչների դիմաց բանակի արձանագրած հաղթանակը ձախողեցրեց տարածաշրջանի համար արևմտա-ամերիկյան նախագիծը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2016 04:13 Asia/Tehran
  • Սիրիայի վարչապետ. Հալեպում արձանագրված հաղթանակով արևմտա-ամերիկյան սադրանքը ձախողեց

Սիրիայի վարչապետը չորեքշաբթի օրն Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Հալեպում ու Սիրիայի ամբողջ տարածքում ահաբեկիչների դիմաց բանակի արձանագրած հաղթանակը ձախողեցրեց տարածաշրջանի համար արևմտա-ամերիկյան նախագիծը»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Էըմադ Խամիսը Դամասկոսում ԻԻՀ ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հալեպում ահաբեկիչների կրած պարտությունը դիմադրության առանցքի հաղթանակն էր:  «Սիրիայում բանակի և դիմադրության ուժերի արձանագրած հաղթանակը նահատկների արյան հանդեպ կրած պատասխանատվության իրագործումն է». ասել է նա:

«ԻԻՀ-ի ու Սիրիայի  քաղաքական ու պատմական արմատներ ունեցող  հարաբերությունները պահանջում են տնտեսական հարաբերությունները քաղաքական ու պատմական հարաբերությունների մակարդակին բարձրացնելու ուղղությամբ ջանքերի  գործադրում»,-հայտարարել է Սիրիայի վարչապետը:

ԻԻՀ ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին, հանդիպման ժամանակ գոհունակություն հայտնելով Հալեպում ահաբեկիչների դիմաց Սիրիայի բանակի արձանագրած հաղթանակի կապակցությամբ, շնորհավորել է Սիրիայի ժողովրդին և կառավարությանը: «Անցնող բոլոր տարիների ընթացքում ԻԻՀ ու Սիրիայի հարաբերությունները բացառիկ են եղել ու երկու երկրներն ունեցել են  քաղաքական ու ռազմավարական հարաբերություններ»: