Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Պապին ու աշխարհի երկրների առաջնորդներին
https://parstoday.ir/hy/news/iran-i48196-Ռոհանին_շնորհավորական_ուղերձ_է_հղել_Պապին_ու_աշխարհի_երկրների_առաջնորդներին
ԻԻՀ նախագահն աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին հղած առանձին ուղերձներով շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի և 2017 թվականի տարեմուտի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2016 04:09 Asia/Tehran
  • Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Պապին ու աշխարհի երկրների առաջնորդներին

ԻԻՀ նախագահն աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին հղած առանձին ուղերձներով շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի և 2017 թվականի տարեմուտի կապակցությամբ:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրը հղած  ուղերձներում հույս է հայտնել, որ նոր տարում բոլոր ժողովուրդները անվտանգ  աշխարհի ականատես կլինեն:

«Հույսով ենք, որ նոր տարվա սեմին և աստվածային մարգարեների ուսուցումների շնորհիվ, որոնք հող են նախապատրաստում քաղաքակրթությունների միջև երկխոսության և ժողովուրդների համախոհության համար, վերջ կգտնեն բռնությունից ու ահաբեկչությունից տառապող անթիվ մարդկանց ցավերին»,-հավելել է Ռոհանին:

ԻԻՀ նախագահն այս ուղերձներում բոլոր պետություններին՝ հաջողություն, իսկ նրանց ժողովուրդներին՝ արևշատություն է մաղթել:

Ռոհանին Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին հղած ուղերձում շնորհավորելով Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի և 2017 թվականի տարեմուտի կապակցությամբ, հույս է հայտնել, որ 2017 թվականը կլինի հոգևոր արժեքների տարածման, հանդուրժողականության,  առաջադիմության և  բոլոր ժողովուրդների փառավորման ու դրան զուգահեռ աշխարհում խաղաղության ու արդարության հաստատման տարի:

 2016 թվականի դեկտեմբերի 25-ին, աշխարհի քրիստոնյաները նշում են Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը: