Դեյի 9-ի սխրագործությունը Իրանի ժողովրդի արժանապատվության և հեռատեսության խորհրդանիշն է
https://parstoday.ir/hy/news/iran-i48589-Դեյի_9_ի_սխրագործությունը_Իրանի_ժողովրդի_արժանապատվության_և_հեռատեսության_խորհրդանիշն_է
ԻԻՀ բանակը մի հաղորդագրությամբ հայտարարել է Դեյ-9-ին Իրանի ժողովուրդը ապացուցել է, որ պատրաստ է թշնամիների դիմաց պաշտպանել իր անկախությունն ու արժանապատվությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2016 15:54 Asia/Tehran
  • Դեյի 9-ի սխրագործությունը Իրանի ժողովրդի արժանապատվության և հեռատեսության խորհրդանիշն է

ԻԻՀ բանակը մի հաղորդագրությամբ հայտարարել է Դեյ-9-ին Իրանի ժողովուրդը ապացուցել է, որ պատրաստ է թշնամիների դիմաց պաշտպանել իր անկախությունն ու արժանապատվությունը:

«Սխրագործության և հեռատեսության» օրվա առիթով ԻԻՀ բանակը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ 1388 թ.-ի դեյ ամսվա 9-ին, իսլամական արժեքների և Իսլամական հեղափոխության նպատակների պաշտպանության համար Իրանի ժողովուրդը պատրաստ է դիմաակայել թշնամիներին:

Հաղորդագրության մեջ նշված է, որ դեյի 9-ը Իրանի ժողովրդի հեղափոխական հասունության դարձակետն է համարվում և Իրանի խիզախ ժողովուրդը պատրաստ է դիմակայելով թշնամուն, նրան պարտության և հուսահատության մատնել:

«Դեյի 9-ի սխրագործությունը անկյունադարձային մեծ նշանակություն ունի Իրանի իսլամական հեղափոխության պատմությունում». ասված է հաղորդագրության մեջ: 

2009 թ. դեկտեմբերի 30-ին (1388 թ.-ի դեյի 9-ին ) Իրանի ժողովուրդը մասնակցելով բազմամիլիոն քայլարշավին կտրուկ պատասխան տվեց համակարգի դեմ դավադրություն կազմակերպող պառակտիչներին: 

2009 թ.-ի նախագահական ընտրություններից հետո երկրում պառակտիչ գործողությունների առաջացման գործում մեծ դերակատարություն են ունեցել Բրիտանիան և ԱՄՆ-ը: