ԻԻՀ նախագահ.«Դեյի 9-ի սխրագործությունը ապահովեց իսլամական համակարգը»
https://parstoday.ir/hy/news/iran-i48748-ԻԻՀ_նախագահ._Դեյի_9_ի_սխրագործությունը_ապահովեց_իսլամական_համակարգը
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.-« Դեյ ամսվա 9-ի ընդվզմամբ Իրանի ժողովուրդը ապացուցեց իր հավատարմությունն ու սերը Իսլամական համակարգի և առաջնորդի նկատմամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2016 13:18 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ.«Դեյի 9-ի սխրագործությունը  ապահովեց իսլամական համակարգը»

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.-« Դեյ ամսվա 9-ի ընդվզմամբ Իրանի ժողովուրդը ապացուցեց իր հավատարմությունն ու սերը Իսլամական համակարգի և առաջնորդի նկատմամբ»:

Իրանի ժողովուրդը  2009 թվականի դեկտեմբերի 30-ին (1388 թ.-ի  դեյի 9) բազմամիլիոնանոց քայլարշավ կազմակերպելով ջախջախիչ պատասխան տվեց թշնամու սադրանքներին:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.-« Իրանի ժողովուրդը զգաց, որ անարգվում են  կրոնական սրբություններն ու Իմամ Հոսեյնի պատիվը և  քաջությամբ պաշտպանեց Իսլամի մարգարեի  ընտանիքի պատիվն ու իսլամական համակարգը»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին չորեքշաբթի օրը խորհրդարանի նիստում նույնպես անդրադարձել է իրանական Դեյ ամսվա 9-ի ընդվզմանը: 

Նա ասել է.- «Իրանի  մեծապատիվ առաջնորդի առաջնորդութամբ, այն պահին, երբ ԱՄՆ-ն, արևմտյան որոշ երկրներ ու սիոնիստները նպատակ ունեին Իրանում ճգնաժամ հարուցել, մեր ժողովուրդը իր ձեռքն առավ իրավիճակի կառավարումը»: