ԻԻՀ նախագահ.«Դեյի 9-ի սխրագործությունը ապահովեց իսլամական համակարգը»
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.-« Դեյ ամսվա 9-ի ընդվզմամբ Իրանի ժողովուրդը ապացուցեց իր հավատարմությունն ու սերը Իսլամական համակարգի և առաջնորդի նկատմամբ»:
Իրանի ժողովուրդը 2009 թվականի դեկտեմբերի 30-ին (1388 թ.-ի դեյի 9) բազմամիլիոնանոց քայլարշավ կազմակերպելով ջախջախիչ պատասխան տվեց թշնամու սադրանքներին:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.-« Իրանի ժողովուրդը զգաց, որ անարգվում են կրոնական սրբություններն ու Իմամ Հոսեյնի պատիվը և քաջությամբ պաշտպանեց Իսլամի մարգարեի ընտանիքի պատիվն ու իսլամական համակարգը»:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին չորեքշաբթի օրը խորհրդարանի նիստում նույնպես անդրադարձել է իրանական Դեյ ամսվա 9-ի ընդվզմանը:
Նա ասել է.- «Իրանի մեծապատիվ առաջնորդի առաջնորդութամբ, այն պահին, երբ ԱՄՆ-ն, արևմտյան որոշ երկրներ ու սիոնիստները նպատակ ունեին Իրանում ճգնաժամ հարուցել, մեր ժողովուրդը իր ձեռքն առավ իրավիճակի կառավարումը»: