Վելայաթի. Իրաքը մասնատելու թշնամիների սադրանքները ձախողել են
Հունվար 04, 2017 04:32 Asia/Tehran
ԻԻՀ համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահն ասել է. «Իրաքը մասնատելու թշնամիների ջանքները ձախողել են»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ալի Աքբար Վելայաթին Թեհրանում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ որոշ սադրիչներ ԱՄՆ-ի ու տարածաշրջանի որոշ հետադեմ երկրների հովանավորությամբ փորձում են մասնատել Իրաքը: «Թշնամիների սադրանքներն անկասկած ձախողելու են». ասել է նա:
«ԻԻՀ դիրքորոշումը դիմադրության գծի լիարժեք ու շարունակական պաշտպանությունն է, որը սկսվում է Իրանից և անցնելով Իրաքի տարածքով հասնում է Սիրիա, Լիբանան ու Պաղեստին »:
Պիտակ