Ռոհանի.«Հաշեմի Ռաֆսանջանիի հուղարկավորությունն Իրանի ժողովրդի միասնության դրսևորումն էր»
Լուսահոգի Իմամ Խոմեյնիի դամբարանում կայացած արարողակարգի ժամանակ, Իրանի իսլամական հանրապետության նախագահ ՝ Հասան Ռոհանին առ Աստված խաղաղություն է հայցել հանգուցյալ Հաշեմի Ռաֆսանջանիի հոգու համար:
Հունվարի 13-ին Իսլամական հանրապետության հիմնադիր ՝ հոգելույս Իմամ Խոմեյնիի և Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի գերերզմաններ այցելելուց հետո, նախագահ Ռոհանին նշել է, որ իսլամական համակարգի ճանապարհին ջիհադը, անձնուրացությունը, խոհեմությունն ու չափավորությունը հանգուցյալի առանձնահատկություններն էին: «Իրանի ժողովուրդը շարունակելու է հանգուցյալի ճանապարհը». ասել է նա:
Իրանի նախագահը նշել է որ Հաշեմի Ռաֆսանջանիի հուղարկավությունը Իրանի ժողովրդի միասնության , նաև ճիշտ կողմնորոշվելու իրանցիների կարողության դրսևորումն էր: «Բոլորը միասնաբար ի տես աշխարհի ցուցադրեցին իսլամական համակարգի միասնականությունը». ասել է նա:
Նշելով, որ հոգելույս Իմամ Խոմեյնիի մոտ աջակիցներից ՝ հանգուցյալ Հաշեմի Ռաֆսանջանիի վախճանը ծանր վիշտ էրմ մեծարգո առաջնորդի և Իրանի ժողովրդի համար, Հասան Ռոհանին ասել է.-«Հեղափոխության և իսլամական շարժման դժվարին օրերին նա եղել է ժողովրդի հենարանը: Հանգուցյալի հուղարկավության ժամանակ, ժողովուրդն իր պարտքը կատարեց Իրանի իսլամական հանրապետության համակարգի և հեղափոխության հենասյուներից մեկի նկատմամբ ՝ նրա հանդեպ իր հավատարմությունը ցույց տալով»: