Իրանը՝ ահաբեկչության զոհ և առաջատար այդ չար երևույթի դեմ պայքարում
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է «Իրանն ահաբեկչության զոհ և միևնույն ժամանակ տարածաշրջանում այդ չար երևույթի, թաքֆիրական խմբերի ու այդ թվում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի առաջատարն է»:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ուրբաթ օրը «Ֆարս» լրատվական գործակալության հետ զրույցում ընդգծել է. «Իրանը որևէ երկրի դեմ սպառնալիք չի համարվում և շարունակելու է տարածաշրջանում իր խաղաղասիրական, քաղաքականությունը և կառուցողական ու արդյունավետ դերակատարությունը: Եվ աշխարհի շատ երկրներ բազմիցս հաստատել են Իրանի այս դերակատարությունը»:
«Իրանը հենց սկզբից ընդգծել է Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծումը և այդ ուղղությամբ մեծ ջանք է գործադրել, սակայն ամերիկացիները անսակարկ կերպով հովանավորելով ահաբեկիչներին սրել են Սիրիայում տիրող իրավիճակը»,-հայտարարել է Ղասեմին մերժելով ԱՄՆ-ի նորընտիր նախագահի կողմից պետքարտուղարի պաշտոնի համար առաջադրված Ռեքս Թայլերսոնի հայտարարությունն այն մասին, թե Իրանը, Ռուսաստանի ու Թուրքիայի հետ իրենց քաղաքականություններն են իրագործում Սիրիայում:
Ղասեմին նաև անդրադառնալով ՀԳՀԾ-ն վերատեսության ենթարկելու համար Թայլերսոնի առաջարկին, ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի թեկնածուին հորդորել է նախքան այդ պաշտոնը ստանձնելը, առավել զգուշավոր լինել իր արտահայտություններում ու նախքան իր խորհրդականների հետ խորհրդակցելն այնպիսի արտահայտություններ չկատարել, որոնք հետագայում պարտավոր լինի սրբագրել:
«ԱՄՆ-ի նոր պետական այրերը չեն կարող անտեսել ՀԳՀԾ-ի բազմակողմ համաձայնությունը, որի հանդեպ պարտավորություն է ստանձնել նաև Վաշինգտոնը»,-ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը: