Իրանի և Ռուսաստանի պետայրերը քննարկել են Աստանայի բանակցությունների հարցը
Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների տեղակալների հեռախոսազրույցում քնարկվել են Աստանայում կայանալիք խորհրդակցությունների և Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների տեղակալների անցյալ օրվա եռակողմ նիստի հարցերը:
«ԻՌՆԱ» գործակալության հաղորդման համաձայն՝ Արաբա-աֆրիկյան երկրների գծով Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարին հեռախոսազրույց է ունեցել սիրիացի իր պաշտոնակից Ֆեյսալ Մեղդադի հետ: Զրուցակիցները կարևորել են սիրիական ճգնաժամի համար քաղաքական լուծում գտնելու և Աստանայում «սիրիական-սիրիական» ձևաչափով մոտալուտ բանակցությունների հաջողության համար Իրանի և Սիրիայի միջև բանակցությունների շարունակումը:
Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների տեղակալներն ուրբաթ օրը Մոսկվայում քննարկել են Աստանայում սպասվող սիրիական կողմերի միջև բանակցությունների ծրագիրը և Սիրիայում իրադարձությունների վերջին զարգացումները: Նիստում կողմերը համաձայնության են եկել շարունակել իրենց խորհրդակցությունները՝ Սիրիայի ճգնաժամի կարգավորման նպատակով Աստանայում սպասվող բանակցությունների անցկացման վերաբերյալ: