Իրանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Ասիայի չեմպիոն ճանաչվեց
Փետրվար 22, 2016 07:35 Asia/Tehran
Իրանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը Բանկոկում կայացած Ասիայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոն ճանաչվեց:
ԻԻՀ-ի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը շահելով 5 ոսկի, մեկ արծաթ և մեկ բրոնզ մեդալներ և վաստակելով 73 միավոր արժանացավ Թաիլանդում կայացած Ասիայի առաջնության գավաթի մրցությունների չեմպիոնի կոչման:
Ասիայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության 29-րդ շրջանի մրցությունները շաբաթ և կիրակի օրերի ընթացքում տեղի ունեցան Բանկոկ քաղաքում:
Այս մրցաշարում Մոնղոլիան, Ղազախստանը, Հնդկաստանը, Ղրղզստանը, Ճապոնիան և Չինաստանը համապատասխանաբար զբաղեցրին երկրորդից յոթերորդ տեղերը:
Պիտակ