Իրան-Ալբանիա հարաբերությունների ընդլայնումը
ԻԻՀ նախագահը հավաստիացրել է, որ Իրանը ցանկանում է Ալբանիայի հետ հարաբերությունները ընդլայնել և ամրապնդել:
Կիրակի օրը Թեհրանում Ալբանիայի արտգործնախարար Դիտմիր Բուշատիի հետ հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին հաջորդած ժամանակաշրջանը պատեհ առիթ է բոլոր ոլորտներում, հատկապես առևտրատնտեսական ոլորտում Թեհրան-Տիրանա համագործակցությունների ընդլայնման համար»:
Անդրադառնալով բռնության, ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ համընդհանուր պայքարի նշանակությանը, Ռոհանին նշել է, որ ահաբեկչությունը համաշխարհային խնդիր է և բոլորի կարևոր պարտականություններից է բռնության ու ահաբեկչության դեմ պայքարը:
Նշելով, որ Իրանը միշտ կողմնակից է եղել բալկանյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հիմքերի ամրապնդմանը, Ռոհանին պատրաստակամություն է հայտնել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցել տարբեր երկրների, այդ թվում նաև Ալբանիայի հետ:
Ալբանիայի արտգործնախարարը ևս ցանկությունն է հայտնել Իրանի հետ բազմակողմանի հարաբերությունների ընդլայնման համար:
Դիտմիր Բուշատին Ալբանիայի պատրաստակամությունն է հայտնել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Իրանի հետ բանակցություններն ընդլայնելու կապակցությամբ: