«Ֆաջր» թատերական միջազգային փառատոնը՝ իրանական-իսլամական ինքնության խորհրդանիշ
«Ֆաջր» թատերական միջազգային 35-րդ փառատոնի քարտուղարն ասել է. «Թատրոնի «Ֆաջր» միջազգային փառատոնը, ազգային պարծանք է և իրանական-իսլամական ինքնության տարրերից»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, «Ֆաջր» թատերական միջազգային 35-րդ փառատոնի քարտուղար Սաիդ Ասադին կիրակի օրը Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է. «Այս փառատոնը պարծանք ու պատիվ է համարվում Իրանի համար և պիտի կազմակերպվի արժանի կերպով»:
Անդրադառնալով այս փառատոնին 130 ստեղծագործությունների մասնակցությանը, Ասադին ասել է. «Ներկայացումներից 111-ը իրանական են, 19-ը՝ արտասահմանյան»:
«Թատերական փառատոնի միջազգային բաժնում բեմադրվելու են Թուրքիայից, Վրաստանից, Լեհաստանից, Նիդերլանդներից, Շվեյցարիայից, Իրաքից, Ճապոնիայից, Բուլղարիայից և Հունաստանից մասնակցած 17 բեմային և երկու փողոցային ներկայացումներ». ասել է նա:
«Ֆաջր» թատերական միջազգային 35-րդ փառատոնը հունվարի 20-ից 31-ը տեղի կունենա Թեհրանում: