Ջահանգիրին դիմավորել է Սիրիայի վարչապետին
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը Սաադաբադ պատմամշակութային համալիրում դիմավորել է Սիրիայի վարչապետին:
«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը նախատեսված է համագործակցության չորս փաստաթղթերի ստորագրումը ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ՝ Էսհաղ Ջահանգիրիի և Սիրիայի վարչապետ՝ Էմադ Խամիսիի միջև:
Տնտեսական ոլորտում երկու կողմերի միջև ստորագրված համաձայնագրերի քննարկումը և ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ Իրանի բարձրաստիճան պաշտոնատարների հետ բանակցությունը Սիրիայի վարչապետի Թեհրան այցելության նպատակներն են հայտարարվել:
Այս ուղևորության ընթացքում Սիրիայի վարչապետին ուղեկցում են այդ երկրի էկոնոմիկայի, արդյունաբերության, արտաքին առևտրի, նավթի ու բնական պաշարների, հաղորդակցության ու տեխնոլոգիայի նախարարները և կենտրոնական բանկի նախագահը:
Անցած շաբաթ, Սիրիա էր այցելել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար՝ Ալի շամխանին և հանդիպում ու զրույց էր ունեցել այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարների հետ:
Երկուշաբթի երեկոյան, Թեհրան է ժամանել Սիրիայի վարչապետը: