Ջահանգիրին դիմավորել է Սիրիայի վարչապետին
https://parstoday.ir/hy/news/iran-i51331-Ջահանգիրին_դիմավորել_է_Սիրիայի_վարչապետին
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը Սաադաբադ պատմամշակութային համալիրում դիմավորել է Սիրիայի վարչապետին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2017 07:23 Asia/Tehran
  • Ջահանգիրին դիմավորել է Սիրիայի վարչապետին

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը Սաադաբադ պատմամշակութային համալիրում դիմավորել է Սիրիայի վարչապետին:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը  նախատեսված է համագործակցության չորս փաստաթղթերի ստորագրումը ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ՝ Էսհաղ Ջահանգիրիի և Սիրիայի վարչապետ՝ Էմադ Խամիսիի միջև:

Տնտեսական ոլորտում երկու կողմերի միջև ստորագրված համաձայնագրերի քննարկումը և ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ Իրանի բարձրաստիճան պաշտոնատարների հետ բանակցությունը Սիրիայի վարչապետի Թեհրան այցելության նպատակներն են հայտարարվել:

Այս ուղևորության ընթացքում Սիրիայի վարչապետին ուղեկցում են այդ երկրի էկոնոմիկայի, արդյունաբերության, արտաքին առևտրի, նավթի ու բնական պաշարների, հաղորդակցության ու տեխնոլոգիայի նախարարները և կենտրոնական բանկի նախագահը:

Անցած շաբաթ, Սիրիա էր այցելել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար՝ Ալի շամխանին և հանդիպում ու զրույց էր ունեցել այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարների հետ:

Երկուշաբթի երեկոյան, Թեհրան է ժամանել Սիրիայի վարչապետը: