Ռոհանի.«ԱՄՆ-ը փորձում է խոչընդոտել ՀԳՀԾ իրագործմանը»
https://parstoday.ir/hy/news/iran-i51409-Ռոհանի._ԱՄՆ_ը_փորձում_է_խոչընդոտել_ՀԳՀԾ_իրագործմանը
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է դիմակայել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ ԱՄՆ-ի կողմից հարուցած խոչընդոտներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2017 14:22 Asia/Tehran
  • Ռոհանի.«ԱՄՆ-ը փորձում է խոչընդոտել ՀԳՀԾ իրագործմանը»

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է դիմակայել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ ԱՄՆ-ի կողմից հարուցած խոչընդոտներին:

Երեքշաբթի օրը ՀԳՀԾ-ի առաջին տարեդարձի առիթով Թեհրանում կայացած մամլո կոնֆերանսում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.-«Իրանի ժողովուրդը և կառավարությունը պատրաստ են դիմակայելու  ԱՄՆ-ի կողմից հարուցած խոչընդոտներին և պաշտպանելու երկրի ազգային շահերը»:

Անդրադառնալով Իրանի և 5+1 խմբի միջև կայացած միջուկային համաձայնությանը, Ռոհանին  ասել է.-«ՀԳՀԾ-ը մեծ ձեռքբերում էր Իրանի ժողովրդի համար»:

ԻԻՀ Նախագահը հստակեցրել է.-«Ուրանի հարստացումը Իրանի ժողովրդի իրավունքն է և ՄԱԿ-ն  ու  ՄԱԳԱՏԷ-ն պաշտոնապես ճանաչել են Թեհրանի միջուկային խաղաղանպատակ գործունեության իրավունքը»:

«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայնությամբ  չեղարկվել են Իրանի դեմ սահմանված բոլոր շրջափակումները». հավելել է Ռոհանին: 

Անդրադառնալով տարածաշրջանում և աշխարհում Իրանի մեծ դերակատարությանը, Ռոհանին ասել է.-«Աշխարհի տարբեր հարցերում Իրանը կառուցողական դերակատարություն ունի և քաղաքական խնդիրների կարգավորման գործում Թեհրանի բացակայությունը  կարող է մեծ վնաս պատճառել աշխարհին»:

ԻԻՀ նախագահը քննադատելով իրանաֆոբիան հավելել է.-«Իրանը փորձում է խաղաղություն և կայունություն հաստատել աշխարհում»: