ԻԻՀ նախագահը կարգադրություն է արել «Պլասկո» առևտրի կենտրոնի փլուզման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i51700-ԻԻՀ_նախագահը_կարգադրություն_է_արել_Պլասկո_առևտրի_կենտրոնի_փլուզման_վերաբերյալ
ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին երկրի ՆԳ նախարարին կարգադրել է անհապաղ քայլեր ձեռնարկել` Թեհրանի «Պլասկո» առևտրի կենտրոնի հրդեհման ու փլուզման պատճառները պարզելու համար և դեպքի մանրամասների վերաբերյալ զեկույց ներկայացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2017 13:53 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը  կարգադրություն է արել  «Պլասկո» առևտրի կենտրոնի փլուզման վերաբերյալ

ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին երկրի ՆԳ նախարարին կարգադրել է անհապաղ քայլեր ձեռնարկել` Թեհրանի «Պլասկո» առևտրի կենտրոնի հրդեհման ու փլուզման պատճառները պարզելու համար և դեպքի մանրամասների վերաբերյալ զեկույց ներկայացնել:

Հունվարի 19-ին Թեհրանում «Պլասկո» առևտրի կենտրոնի հրդեհվելուց ու փլուզվելուց հետո, երկրի շտապ օգնության ծառայության ղեկավար՝ Փիր Հոսեյն Քոլիվանդը հայտարարել է.«Դեպքի հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի, որոնցից 23-ը հոսպիտալացվել են ,իսկ 47-ը դեպքի վայրում բուժօգնություն են ստացել»:

Իրանի ՆԳ նախարար՝ Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիին ուղղած հրամանագրում, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին ընդգծել է դեպքի պատճառները պարզելու անհրաժեշտությունը: Նա նաև կարգադրել է հնարավոր բոլոր ջանքերը գործադրել` վիրավորներին  փրկելու  և տուժածներին վնասը հատուցելու համար:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ՝ Էսհաղ Ջահանգիրին ժամանել է դեպքի վայր: Նա ասել է.«Իրանի կառավարությունը ժողովրդի կողքին է և այս շրջանակում  մոբիլիզացվել են համապատասխան մարմինները, ներգրավվել են ՆԳՆ, ԱԻՆ և ծառայության  բոլոր կառույցները»: