ԻԻՀ նախագահը կարգադրություն է արել «Պլասկո» առևտրի կենտրոնի փլուզման վերաբերյալ
ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին երկրի ՆԳ նախարարին կարգադրել է անհապաղ քայլեր ձեռնարկել` Թեհրանի «Պլասկո» առևտրի կենտրոնի հրդեհման ու փլուզման պատճառները պարզելու համար և դեպքի մանրամասների վերաբերյալ զեկույց ներկայացնել:
Հունվարի 19-ին Թեհրանում «Պլասկո» առևտրի կենտրոնի հրդեհվելուց ու փլուզվելուց հետո, երկրի շտապ օգնության ծառայության ղեկավար՝ Փիր Հոսեյն Քոլիվանդը հայտարարել է.«Դեպքի հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի, որոնցից 23-ը հոսպիտալացվել են ,իսկ 47-ը դեպքի վայրում բուժօգնություն են ստացել»:
Իրանի ՆԳ նախարար՝ Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիին ուղղած հրամանագրում, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին ընդգծել է դեպքի պատճառները պարզելու անհրաժեշտությունը: Նա նաև կարգադրել է հնարավոր բոլոր ջանքերը գործադրել` վիրավորներին փրկելու և տուժածներին վնասը հատուցելու համար:
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ՝ Էսհաղ Ջահանգիրին ժամանել է դեպքի վայր: Նա ասել է.«Իրանի կառավարությունը ժողովրդի կողքին է և այս շրջանակում մոբիլիզացվել են համապատասխան մարմինները, ներգրավվել են ՆԳՆ, ԱԻՆ և ծառայության բոլոր կառույցները»: