Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ. «Ալե-Խալիֆայի ռեժիմը կորցրել է իր լեգիտիմությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i51790-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթապետ._Ալե_Խալիֆայի_ռեժիմը_կորցրել_է_իր_լեգիտիմությունը
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է.-«Երեք բահրեյնցի շիա երիտասարդների մահապտժի ենթարկելով Ալե Խալիֆայի ռեժիմը, կորցրել է իր լեգիտիմությունը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 20, 2017 16:15 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ. «Ալե-Խալիֆայի ռեժիմը կորցրել է իր լեգիտիմությունը»

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է.-«Երեք բահրեյնցի շիա երիտասարդների մահապտժի ենթարկելով Ալե Խալիֆայի ռեժիմը, կորցրել է իր լեգիտիմությունը»:

Հոջաթոլէսլամ Քազեմ Սեդիղին ասել է.-«Բահրեյնի ժողովուրդը ձգտում է ազատության հասնել, սակայն այդ երկրի ռեժիմը ճնշում և կալանավորում է բահրեյնի հոգևորականներին ու ազատատենչ ժողովրդին»:

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն անդրադառնալով Սիրիայի հարցով հունվարի 23-24-ին Աստանայում կայանալիք նիստին հույս է  հայտնել, որ շուտով Սիրիայում հրադադար կհաստատվի:

Քազեմ Սեդիղին ասել է.«Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը վկայում է Իրանի ժողովրդի հավատքի և հոգևոր արժեքների ուժի մասին, որի արձագանքները ցնցեց արևելյան և արևմտյան տերությունների հիմքերը»:

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը նաև ցավակցություն է հայտնել Թեհրանի կենտրոնում գտնվող  Պլասկո առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով զոհվածների հարազատներին: