ԻԻՀ նախագահն այցելել է Պլասկո առևտրի կենտրոնի փլուզման վայրը
https://parstoday.ir/hy/news/iran-i51868-ԻԻՀ_նախագահն_այցելել_է_Պլասկո_առևտրի_կենտրոնի_փլուզման_վայրը
ԻԻՀ նախագահն ու կառավարության մի քանի անդամներ այցելել են Թեհրանում գտնվող Պլասկո առևտրի կենտրոնի փլուզման վայրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2017 07:17 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահն այցելել է Պլասկո առևտրի կենտրոնի փլուզման վայրը

ԻԻՀ նախագահն ու կառավարության մի քանի անդամներ այցելել են Թեհրանում գտնվող Պլասկո առևտրի կենտրոնի փլուզման վայրը:

Հասան Ռոհանին  ցավ է  հայտնել  դեպքի կապակցությամբ և ընդգծե  փլատակների տակ հայտնված անձանց դուրս բերելու համար փրկարարական աշխատանքները շարունակվելու անհրաժեշտությունը:

ԻԻՀ նախագահն ընդգծել է դեպքի տուժածներին վնասը հատուցելու անհրաժեշտությունը: «Թեհրանի և Իրանի մյուս տարածքների հնացած կառույցները պիտի վերանորոգվեն». ասել է նա:

Մինչ այս պահը հայտնաբերեվել ու փլատակների տակից դուրս են բերվել շենքի փլուզման հետևանքով զոհված երեք հրշեջների մարմինները:

Հայտարարությունների համաձայն, փլուզված շենքի փլատակների տակ մնացել են առնվազն 20 հրշեջներ:

Դեպքի կապակցությամբ Իրանի կառավարությունը   շաբաթ օրը սգո օր է հայտարարել: