ԻԻՀ նախագահն այցելել է Պլասկո առևտրի կենտրոնի փլուզման վայրը
ԻԻՀ նախագահն ու կառավարության մի քանի անդամներ այցելել են Թեհրանում գտնվող Պլասկո առևտրի կենտրոնի փլուզման վայրը:
Հասան Ռոհանին ցավ է հայտնել դեպքի կապակցությամբ և ընդգծե փլատակների տակ հայտնված անձանց դուրս բերելու համար փրկարարական աշխատանքները շարունակվելու անհրաժեշտությունը:
ԻԻՀ նախագահն ընդգծել է դեպքի տուժածներին վնասը հատուցելու անհրաժեշտությունը: «Թեհրանի և Իրանի մյուս տարածքների հնացած կառույցները պիտի վերանորոգվեն». ասել է նա:
Մինչ այս պահը հայտնաբերեվել ու փլատակների տակից դուրս են բերվել շենքի փլուզման հետևանքով զոհված երեք հրշեջների մարմինները:
Հայտարարությունների համաձայն, փլուզված շենքի փլատակների տակ մնացել են առնվազն 20 հրշեջներ:
Դեպքի կապակցությամբ Իրանի կառավարությունը շաբաթ օրը սգո օր է հայտարարել: