Ռոհանի. Պետք է գնահատել հերոս հրշեջներին և նրանց հարազատներին
ԻԻՀ նախագահը շնորհակալություն հայտնելով «Պլասկո» -ի դեպքի փրկարարական աշխատանքների բոլոր մասնակիցներին, ասել է. «Շատ ծանր է, քանի որ դեպքի հետևանքով զոհվեցին մեծ թվով հերոս հրշեջներ: Նրանք զոհեցին իրենց կյանքը`ժողովրդի կյանքի ու գույքի պաշտպանության համար»:
ԻԻՀ նախագահը կիրակի երեկոյան գումարված կառավարության նիստում նշել է, որ փրկարարական աշխատանքները պետք է հասցվեն ավարտին, փլատակների տակից դուրս բերվեն բոլոր դիակները և գնահատանքի արժանանան դեպքի զոհերն ու նրանց հարազատները: Նա հավելել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ստեղծել պայմաններ` առևտրի կենտրոնում գործող գործարարների աշխատանքը վերականգնելու համար:
ԻԻՀ նախագահը ՆԳ նախարարինհրահանգել է հայտնաբերել Թեհրանում գոյություն ունեցող վթարային շենքերը և դրանք անվտանգ դարձնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Նա հայտարարել է, որ դեպքի պատճառների հետաքննության և զեկույցի մշակման նպատակով, շուտով ձևավորվելու է փորձագիտական խումբ:
Հինգշաբթի առավոտյան Թեհրանի կենտրոնում գտնվող «Պլասկո» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով, երեք ժամ անց շենքի 15 հարկերն ամբողջությամբ փլուզվեցին: