Հադիա Աբբաս .«Իսլամական աշխարհի խնդիրների կարգավորմանն ուղղված Իրանի քայլերը ողջունելի են»
Սիրիայի խորհրդարանի նախագահը դրական է գնահատել իսլամական աշխարհի խնդիրների , մասնավորապես Պաղեստինի հարցի կարգավորմանն ուղղված Իրանի իսլամական հանրապետության քայլերն ու ջանքերը:
Հունվարի 25-ին Դամասկոսում միջազգային հարցերի գծով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպման ժամանակ, Հադիա Աբբասն ասել է.-«Առանց Իրանի բազմակողմանի աջակցությունների, Սիրիայի բանակն ու ժողովուրդը չէին կարող հաղթել»:
«Աստանայի նիստը վկայում է ահաբեկչության դեմ մղվող պայքարում Սիրիայի ժողովրդին Իրանի ցուցաբերած քաղաքական աջակցության մասին».- ասել է Աբբասը:
Հանդիպմանը Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.-«Ապագան անկասկած Սիրիային է պատկանում: Մոտ ապագայում Իրանում կայանալու է Պաղեստինի Ինթիֆադայի պաշտպանության միջազգային համագումարը»:
«Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը պնդում է , որ Պաղեստինի հարցը, որպես իսլամական աշխարհի գերխնդիր, լինի օրակարգում».- ասել է Ամիր Աբդոլլահյանը: