Հադիա Աբբաս .«Իսլամական աշխարհի խնդիրների կարգավորմանն ուղղված Իրանի քայլերը ողջունելի են»
https://parstoday.ir/hy/news/iran-i52385-Հադիա_Աբբաս_._Իսլամական_աշխարհի_խնդիրների_կարգավորմանն_ուղղված_Իրանի_քայլերը_ողջունելի_են
Սիրիայի խորհրդարանի նախագահը դրական է գնահատել իսլամական աշխարհի խնդիրների , մասնավորապես Պաղեստինի հարցի կարգավորմանն ուղղված Իրանի իսլամական հանրապետության քայլերն ու ջանքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2017 13:35 Asia/Tehran
  • Հադիա Աբբաս .«Իսլամական աշխարհի խնդիրների կարգավորմանն ուղղված Իրանի քայլերը ողջունելի են»

Սիրիայի խորհրդարանի նախագահը դրական է գնահատել իսլամական աշխարհի խնդիրների , մասնավորապես Պաղեստինի հարցի կարգավորմանն ուղղված Իրանի իսլամական հանրապետության քայլերն ու ջանքերը:

Հունվարի 25-ին Դամասկոսում միջազգային հարցերի գծով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպման ժամանակ, Հադիա Աբբասն ասել է.-«Առանց Իրանի բազմակողմանի աջակցությունների, Սիրիայի բանակն ու ժողովուրդը չէին կարող հաղթել»:

«Աստանայի նիստը վկայում է ահաբեկչության դեմ մղվող պայքարում Սիրիայի ժողովրդին Իրանի ցուցաբերած քաղաքական աջակցության մասին».- ասել է  Աբբասը:

Հանդիպմանը Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.-«Ապագան անկասկած Սիրիային է պատկանում: Մոտ ապագայում Իրանում կայանալու է Պաղեստինի Ինթիֆադայի պաշտպանության միջազգային համագումարը»:

«Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը պնդում է , որ Պաղեստինի հարցը, որպես իսլամական աշխարհի գերխնդիր, լինի օրակարգում».- ասել է Ամիր Աբդոլլահյանը: