Ռոհանի. Իրանը կրոնների բարեկամության ու խաղաղության երկիր է
https://parstoday.ir/hy/news/iran-i52579-Ռոհանի._Իրանը_կրոնների_բարեկամության_ու_խաղաղության_երկիր_է
ԻԻՀ նախագահն ընդգծել է. «ԻԻՀ-ն պատմության ընթացքում մշտապես ձգտել է խաղաղության ու բարեկամության հաստատման»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2017 07:55 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանը կրոնների բարեկամության ու խաղաղության երկիր է

ԻԻՀ նախագահն ընդգծել է. «ԻԻՀ-ն պատմության ընթացքում մշտապես ձգտել է խաղաղության ու բարեկամության հաստատման»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրը՝ Թեհրանում, զբոսավարների համաշխարհային կոնվենցիայի նստաշրջանին ունեցած ելույթում ասել է. «Իրանում մզկիթի ու եկեղեցու կողքին աստվածային կրոնների հետևորդների միջև առկա է խաղաղ համակեցություն, իսկ խորհրդարանում մուսուլման պատգամավորների կողքին ներկա են զրադաշտական, քրիստոնյա և հրեա պատգամավորներ»:

«Տարածաշրջանում ու աշխարհում 7000-ամյա քաղաքակրթություն ու մշակույթ ունեցող Իրանի ժողովրդի երկարաժամկետ նպատակներից մեկը ժողովուրդների միջև կապեր հաստատելն է»,-հավելել է Ռոհանին:  

Նա նշել է. «Այսօր պատեր կառուցելու ժամանակը չէ ու եթե մի տեղ ժողովուրդների միջև պատեր կան դրանք պիտի վերցնել: Պետք է վերացնել նաև ժողովուրդների միջև եղած տարածությունը»:

«Բարեբախտաբար այսօր ահաբեկչությունը տարածաշրջանում թուլանում է»,-հայտարարել է Իրանի գործադիր իշխանության ղեկավարը նշելով, որ Թեհրանը պատրաստ է աշխարհի ցանկացած կետում աջակցել ահաբեկչության դեմ պայքարին:

Ակնարկելով ահաբեկչության դիմաց տարածաշրջանի անմեղ ժողովրդին պաշտպանելու  Իրանի   ջանքեին, Ռոհանին ասել է. «Եթե չլիներ Իրաքի ու Սիրիայի բանակին ու ժողովրդին Իրանի օժանդակությունն, այսօր Դամասկոսում ու Բաղդադում իշխելու էին ահաբեկիչները»: