Իրանական չոգան մարզաձևը միջազգային գրանցում է ստանալու
Իրանի չոգանի ֆեդերացիայի նախագահի խոսքերով՝ 2017 թվականին այդ մարզաձևը միջազգային գրանցում է ստանալու:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն՝ շաբաթ օրը՝ հունվարի 28-ին Թեհրանում կայացած Իրան-Ավստրալիա բարեկամության շաբաթվա մամուլի ասուլիսի ժամանակ, Գոլնազ Վաքիլի Գիլանին ասել է.«Իրանը չոգան մարզաձևի բնօրրանն է: Սպահանի «Նախշե ջահան»-ի հրապարակը համարվում է աշխարհի հնագույն հրապարակներից մեկը և չոգան սպորտաձևի խորհրդանիշը»:
Նշելով, որ չոգանը գեղարվեստական արժեք ներկայացնող մարզաձև է, որն ունի նաև զբոսաշրջային գրավչություն, Գոլնազ Վաքիլի Գիլանին ավելացրել է.«Չոգան մարզաձևն Իրանում ունի 2500 տարվա վաղեմություն»:
«2017 թվականի ապրիլի վերջերին երաժշտության ու սպորտի զարգացման առանցքով Ավստրալիայի Մելբոռնում կայանալու է ցուցահանդես, որի սպորտային բաժնում ներկայացվելու է իրանական չոգան մարզաձևը».հավաստել է Վաքիլի Գիլանին :