Ռոհանի. ՀԳՀԾ-ի խաթարվելը դիվանագիտության պարտությունն է լինելու
https://parstoday.ir/hy/news/iran-i52929-Ռոհանի._ՀԳՀԾ_ի_խաթարվելը_դիվանագիտության_պարտությունն_է_լինելու
ԻԻՀ նախագահը ՀԳՀԾ-ին հասցված ցանկացած վնաս համազոր է համարել միջազգային ասպարեզում դիվանագիտության կրած պարտության հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2017 04:16 Asia/Tehran
  • Ռոհանի. ՀԳՀԾ-ի խաթարվելը դիվանագիտության պարտությունն է լինելու

ԻԻՀ նախագահը ՀԳՀԾ-ին հասցված ցանկացած վնաս համազոր է համարել միջազգային ասպարեզում դիվանագիտության կրած պարտության հետ:

Երեքշաբթի երեկոյան,  Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Այրոի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահն ասել է. «ՀԳՀԾ-ն այն ուղերձն էր պարունակում, որ միջազգային բարդ հարցերը հնարավոր է կարգավորել երկխոսության միջոցով: Հետևաբար բոլոր երկրները պիտի դրա պաշտպանության ու գործադրման ուղղությամբ ջանք գործադրեն,:  ՀԳՀԾ-ին հասցված ցանկացած վնաս կարող է վտանգավոր ուղերձ հղել աշխարհին այն մասին, որ դիվանագիտությունն անկարող է կարգավորել բարդությունները»:

«Իրանը որպես ահաբեկչության զոհ, տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում է գտնվում և Ֆրանսիան կարող է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև կայունության պահպանման ուղղությամբ կարևոր դերակատարություն ունենալ»,-ընդգծել է ԻԻՀ նախագահը:

Ռոհանին նշել է, որ Սիրիայի ճգնաժամը ռազմական լուծում չունի և միայն քաղաքական միջոցներով է կարող կարգավորվել: «Միևնույն ժամանակ պաշտպանելով տարածքային ամբողջականությունը, պիտի շարունակվեն հումանիտար օժանդակությունների առաքումն ու այդ երկրի վերկառուցումը, ինչպես նաև ահաբեկչական խմբերի, հատկապես ԻԼԻՊ ու Ջեբհաթ-ալ-Նուսրա ահաբեկչական խմբերի դեմ պայքարը». ասել է նա:

Հանդիպման ժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Այրոն նշել է, որ բոլորը պիտի պահպանեն միջազգային նվաճում համարվող ՀԳՀԾ-ն,: «ԵՄ-ն ՀԳՀԾ-ի ձեռքբերումների պաշտպանության ուղղությամբ ընդհանուր ռազմավարություն ունի». ասել է նա: