Կայացել է տիեզերական բնագավառում Իրանի երեք նվաճումների շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i52945-Կայացել_է_տիեզերական_բնագավառում_Իրանի_երեք_նվաճումների_շնորհանդեսը
ԻԻՀ նախագահը տիեզերական տեխնոլոգիայի օրվա հանդիսության ժամանակ ներկայացրել է «Նահիդ 1» և «Ամիր Քաբիրի ուղերձը» արբանյակներն ու «Սաման 1» ուղեծիր փոխադրող համակարգը:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Փետրվար 01, 2017 07:30 Asia/Tehran
  • Կայացել է տիեզերական բնագավառում Իրանի երեք նվաճումների շնորհանդեսը

ԻԻՀ նախագահը տիեզերական տեխնոլոգիայի օրվա հանդիսության ժամանակ ներկայացրել է «Նահիդ 1» և «Ամիր Քաբիրի ուղերձը» արբանյակներն ու «Սաման 1» ուղեծիր փոխադրող համակարգը:

«Նահիդ 1»-ն Իրանի հեռահաղորդակցական առաջին արբանյակն է, որը նախագծվել ու արտադրվել է Իրանի տիեզերական հետազոտությունների կենտրոնի արբանյակային համակարգերի հետազոտության բաժնում:

«Ամիր Քաբիրի ուղերձը» արբանյակը նախագծվել ու արտադրվել է «Ամիր Քաբիր» արդյունաբերական համալսարանում:

Ուղեծիր փոխադրող համակարգը նախագծվել ու արտադրվել է Իրանի տիեզերական հետազոտությունների կենտրոնի տիեզերական փոխադրման համակարգերի հետազոտական բաժնում և կարող է արբանյակները Երկրի ներքևի ուղեծիրներից տեղափոխել վերին ուղեծիրներ:

Չորեքշաբթի օրը, տիեզերական տեխնոլոգիայի օրվա 9-րդ տարեդարձի կապակցությամբ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այցելել է Իրանի տիեզերական հետազոտությունների կենտրոնի նվաճումների ցուցահանդես:

Բահմանի 14-ն ԻԻՀ  օրացույցում նշվում է որպես տիեզերական տեխնոլոգիայի ազգային օր:

Բահմանի 14-ը նշանավորվում է 2008 թվականին «Օմիդ» արբանյակի տիեզերք ուղարկվելով, որի արդյունքում էլ Իրանը միացավ արբանյակ արձակելու կարողություն ունեցող երկրների շարքին: