ԻԻՀ նախագահ.«Բացահայտվել է ԱՄՆ-ի հայտարությունների կեղծ լինելը»
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ այլ երկրների քաղաքացիների մուրտքն ԱՄՆ-ը արգելող որոշումը ապացուցել է այդ երկրի քաղաքական գործիչների անփորձությունը:
Ռոհանին ընդգծել է.-«ԱՄՆ-ն այդ քայլով բացահայտեց Իրանի ժողովրդին հովանավորելու կապակցությամբ իր կեղծ հայտարարությունները»:
ԻԻՀ նախագահը տիեզերական տեխնոլոգիայի օրվա հանդիսության ժամանակ ասել է.«Գիտության զարգացման ժամանակակից աշխարհում հնարավոր չէ ժողովուրդներին անջատել միմյանցից»:
«Մտածել թէ մի քանի երկրի քաղաքացիների մուտքը արգելելով հնարավոր է ժողովորդների միջև տարածություն առաջացնել, սխալ գաղափար է»:.-հավելել է Ռոհանին:
ԻԻՀ նախագահն ասել է որ ԱՄՆ-ը խախտել է բոլոր միջազգային սկզբունքները: «Այսօրվա աշխարհը հաղորդակցության և գաղափարների փոխանակման աշխարհ է և հնարավոր չէ ժողովուրդների շուրջ պատ կառուցել». նշել է նա:
«Իրանի միջուկային համաձայնության պատգամը աշխարհի համար Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի գործադրումը և բանակցության միջոցով աշխարհի և տարածաշրջանի հարցերի կարգավորումն էր». ասել է նա:
ԻԻՀ նախագահն ընդգծել է.-«Իսլամական հեղափոխության պայքարի օրերին, 8 ամյա պատերազմի ժամանակ և Իրանին պարտադրված շրջափակումների ժամանակահատվածում, Իրանի ժողովուրդը կարողացավ ապացուցել իր դիմադրության ուժը»:
ԻԻՀ նախագահը տիեզերական տեխնոլոգիայի օրվա հանդիսության ժամանակ ներկայացրել է «Նահիդ 1» և «Ամիր Քաբիրի ուղերձը» արբանյակներն ու «Սաման 1» ուղեծիր փոխադրող համակարգը: