ԻԻՀ նախագահ.«Բացահայտվել է ԱՄՆ-ի հայտարությունների կեղծ լինելը»
https://parstoday.ir/hy/news/iran-i52989-ԻԻՀ_նախագահ._Բացահայտվել_է_ԱՄՆ_ի_հայտարությունների_կեղծ_լինելը
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ այլ երկրների քաղաքացիների մուրտքն ԱՄՆ-ը արգելող որոշումը ապացուցել է այդ երկրի քաղաքական գործիչների անփորձությունը:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Փետրվար 01, 2017 11:49 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ.«Բացահայտվել է ԱՄՆ-ի հայտարությունների կեղծ լինելը»

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ այլ երկրների քաղաքացիների մուրտքն ԱՄՆ-ը արգելող որոշումը ապացուցել է այդ երկրի քաղաքական գործիչների անփորձությունը:

Ռոհանին ընդգծել է.-«ԱՄՆ-ն այդ քայլով բացահայտեց Իրանի ժողովրդին հովանավորելու կապակցությամբ իր կեղծ հայտարարությունները»:

ԻԻՀ նախագահը տիեզերական տեխնոլոգիայի օրվա հանդիսության ժամանակ ասել է.«Գիտության զարգացման ժամանակակից աշխարհում  հնարավոր չէ ժողովուրդներին անջատել միմյանցից»:

«Մտածել թէ մի քանի երկրի քաղաքացիների մուտքը արգելելով հնարավոր է ժողովորդների միջև տարածություն առաջացնել, սխալ գաղափար է»:.-հավելել է Ռոհանին:

ԻԻՀ նախագահն ասել է որ ԱՄՆ-ը խախտել է բոլոր միջազգային սկզբունքները: «Այսօրվա աշխարհը հաղորդակցության և գաղափարների փոխանակման աշխարհ է և հնարավոր չէ ժողովուրդների շուրջ պատ կառուցել». նշել է նա:

«Իրանի միջուկային համաձայնության պատգամը աշխարհի համար Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի գործադրումը և բանակցության միջոցով աշխարհի և տարածաշրջանի հարցերի կարգավորումն էր». ասել է նա:

ԻԻՀ նախագահն ընդգծել է.-«Իսլամական հեղափոխության պայքարի օրերին, 8 ամյա պատերազմի ժամանակ և Իրանին պարտադրված շրջափակումների ժամանակահատվածում, Իրանի ժողովուրդը կարողացավ ապացուցել իր դիմադրության ուժը»:

ԻԻՀ նախագահը տիեզերական տեխնոլոգիայի օրվա հանդիսության ժամանակ ներկայացրել է «Նահիդ 1» և «Ամիր Քաբիրի ուղերձը» արբանյակներն ու «Սաման 1» ուղեծիր փոխադրող համակարգը: