Ռոհանի. նահատակներն ու անձուրացներն Իրանի պարծանքն են
ԻԻՀ նախագահն ասել է. «Նահատակներն, անձնուրացներն ու նրանց մեծապատիվ հարազատներն Իրանի ժողովրդի բարոյական արժեքն ու պարծանքն են համարվում»:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի գիշեր նահատակների մի խումբ հարազատների ու անձնուրացների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Պիտի դասեր առնել նահատակների ու նրանց հարազատների զոհողությունից ու ընտրած ճանապարհից, քանի որ եթե չլինեին նրանց զոհաբերությունն ու անձնուրացությունը, Իրանի շատ շրջաններ այսօր թշմանու կողմից գրավված կլինեին»:
ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանն իր անվտանգության ու անդորրի համար պարտական է նահատակների արյանն ու անձուրացների զոհողությանը: «Այս անվտանգությունը տարածաշրջանին անդորր ու կայունություն է պարգևել». ասել է նա:
«Անձնուրացները, նահատակներն ու նրանց հարազատներն իրենց զոհողությամբ ապահովագրեցին ԻԻՀ համակարգին ու Իրանի ժողովրդին և եթե չլիներ իսլամական հեղափոխության ու Սրբազան պաշտպանության շրջանում ցուցաբերված դիմադրությունը, թշնամին ամեն օր երազելու էր Իրանի դեմ հարձակման մասին»,-ընդգծել է Ռոհանին: