ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Իրանի ազգային թանգարան
https://parstoday.ir/hy/news/iran-i53057-ՀՀ_պաշտպանության_նախարարն_այցելել_է_Իրանի_ազգային_թանգարան
ՀՀ պաշտպանության նախարարը չորեքշաբթի երեկոյան այցելել է ԻԻՀ ազգային ազգային թանգարանի Պատմական Իրանի բաժինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2017 04:05 Asia/Tehran
  • ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Իրանի ազգային թանգարան

ՀՀ պաշտպանության նախարարը չորեքշաբթի երեկոյան այցելել է ԻԻՀ ազգային ազգային թանգարանի Պատմական Իրանի բաժինը:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վիգեն Սարգսյանը Պատմական Իրանի թանգարան կատարած այցի ժամանակ նա մասնակցել է նաև  Լութ անապատի եզերքի նախապատմական շրջանի մշակույթների ցուցահանդեսին ու թեհրանցի 7000-ամյա կնոջ ցուցահանդեսին:

Նկատի առնելով Իրանի ու Հայաստանի պատմական շրջանի  ընդհանրությունները, ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև թանգարանի Աքեմենյանների դահլիճն ու նաև Մանաների քաղաքակրթության ցուցանմուշները:

Այցի ավարտին թանգարանի կողմից ՀՀ մշակույթի նախարարին է հանձնվել մշակութային մի փաթեթ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարն էլ Իրանի ազգային թանգարանին նվիրել է Հայաստանի զինանշանը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մի պավիրակություն գլխավորեոլվ, ԻԻՀ պաշտպանության նախարար զորավար Հոսեյն Դեհղանի հրավերով երկուշաբթի գիշեր ժամանել է Թեհրան: